0%

Ռոբոտաշինություն

«Շ. Շահամիրյան» կրթահամալիրում գործում է «ռոբոտաշինության և ինֆորմատիկայի» խմբակ, որտեղ աշակերտները սովորում են վիրտուալ միջավայրում կառավարել ռոբոտի կերպարը, յուրացնում խաղերի ստեղծման և ծրագրավորման հիմունքները, հավաքական գիտելիքներ են ստանում ՏՏ ոլորտի վերաբերյալ: Խմբակի անդամները սովորում են ազատ կիրառել համացանցը՝ որպես կրթական գործիք, նախագծեր են մշակում «Scratch» ծրագրով, զարգացնում իրենց ալգորիթմական մտածելակերպը։ «Ռոբոտաշինության և ինֆորմատիկայի» խմբակում աշակերտները սովորում են գույնի և սահմանների ծրագրավորում, ռոբոտի շարժման հետագծի վերահսկում և փոփոխականների ու ցուցակների կիրառում։ «Շ. Շահամիրյան» կրթահամալիրում գործող ինժեներական լաբորատորիան հագեցված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, որպեսզի աշակերտներն հնարավորինս մատչելի կերպով յուրացնեն էլեկտրոնիկայի սկզբունքները։

Ամսական վարձը` 6000

Մանրամասների համար՝ 10-391-110 | 91-998-700