0%

«Ես Չինաստանի աստղ եմ» չինական ազգային երգի մրցույթ

Նոյեմբերի 29-ին Երևանի Չեխովի անվան համար 55 դպրոցում տեղի ունեցավ «Ես Չինաստանի աստղ եմ» չինական ազգային երգի մրցույթ։ Երևանի «Շ. Շահամիրյան կրթահամալիրի» սաները այս տարի ևս հանդես եկան փայլուն կատարումներով ու արժանացան հանդիսատեսի և ժյուրիի բուռն ծափողջույններին ու բարձր գնահատականներին։ Մրցույթի արդյունքում, կրթահամալիրի VIIբ դասարանի աշակերտներ՝ Խաչատրյան Մարիան, Բաբաջանյան Ալիսան և Մուշեղյան Մարիամը, արժանացան երրորդ մրցանակի։ Բոլոր մասնակիցները փայլեցին իրենց դերասանական տաղանդով ու չինական հստակ արտասանությամբ և ստացան հուշանվերներ, մասնակցության վկայականներ։