0%

Իսկական Շահամիրյանցիներն այսպես են ճամփորդում։

Իրականացնելով «Մենք ուժեղ ենք միասին» նախագիծը` այսօր «Շ.Շահամիրյան» կրթահամալիրի 5-րդ դասարանի աշակերտները դասղեկ՝ Սվետլանա Շաքարյանի ղեկավարությամբ, և դասավանդող ուսուցիչներ՝ Գոհար Հակոբյանի, Լիանա Ստեփանյանի և Շավարշ Ազատյանի հետ այցելեցին սքանչելի դղյակ-ամրոց Ամբերդ: Օրը տպավորիչ էր նրանով, որ երեխաները ունեցան հերթական ուսումնական ճամփորդությունը այս անգամ Հայաստանի տարածքում պահպանված սակավաթիվ ամրոցներից մեկում: Շնորհակալ ենք մեր ուսուցիչներից, որ նման ճամփորդություններ հաճախ են կազմակերպում երեխաների դպրոցական կյանքն էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար: