0%

Շահամիրյանցիների օրը Էջմիածնում

« Շ․Շահամիրյան կրթահամալիրի» Vաև Vբ դասարանների սաները այցելեցին Հայաստանի հոգևոր կենտրոն՝ Էջմիածին։ Էջմիածնի Բալենիների փողոցի մի գողտրիկ անկյունում է գտնվում «Մաչանենց» տուն-թանգարանը, որտեղ գործում է Արվեստաց դպրոց, Ազգային խոհանոցի դպրոց և Թատրոն-ստուդիա ։ Կենտրոնում էքսկուրսավարը երեխաներին ուղեկցեց տարբեր սրահներ` ներկայացնելով գյուղատնտեսական գործիքները, կավե սպասքը, էկո թելերով գործված գորգերը…. Վարպետության դասի ընթացքում երեխաները ծանոթացան կավագործության պատմությանը և աշխատեցին կավով։ Աշակերտները մասնակցեցին նաև թոնրում հայկական ավանդական լավաշի թխմանը,համտեսեցին անուշաբույր լավաշ ու պանիր։

Էքսկուրսիայի շրջանակներում երեխաները այցելեցին Մայր Աթոռ Ս․Էջմիածին տաճար։ Երեխաներին հնարավորություն ընձեռվեց առավել մոտիկից ու հանգամանալից ուսումնասիրել հայկական քրիստոնեությա