0%

Դպրոցի մասին

Կրթահամալիրում որպես օտար լեզուներ ուսուցանվում են անգլերեն, ռուսերեն եւ իսպաներեն: Անգլերեն լեզվի ուսուցումը սկսվում է l դասարանից : Մի շարք օլիմպիադաներում մեր աշակերտները ցուցաբերել են լավագույն արդյունքներ:

Կրթահամալիրում հոսքային խմբերում դասավանդում են Երևանի պետական համալսարանի և այլ բուհերի դասախոսներ: Դպրոցում գործում են տարբեր խմբակներ` ռոբոտաշինության և ինֆորմատիկայի, շախմատի, խեցեգործության, պարի, նկարչության, կարատեի:

Դպրոցի պատմությունը

«Շ.Շահամիրյան» կրթահամալիրը հիմնադրվել է 1996թ-ին փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Գագիկ Արմենակի Մելքումյանի կողմից: Կրթահամալիրն ապահովում է 12-ամյա կրթություն՝ յուրաքանչյուր դասարանում 15-16 աշակերտով:Ավագ դպրոցում գործում են հումանիտար, ֆիզմաթ, բնագիտական տնտեսագիտական հոսքեր: